Ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա Աննա Հակոբյանի խաղաղության կոչի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խաղաղության կոչի և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նկատմամբ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

- Ինչպիսի՞ արձագանք է գտել Աննա Հակոբյանի խաղաղության կոչը։ Արդյոք ադրբեջանցի կանայք միացե՞լ են արշավին, գրանցվե՞լ են կայքէջում։

- ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը և համանուն կայքէջը մեծ հետաքրքրություն է առաջացնում տարբեր երկրներում: Վերջին օրերին կայքէջը տարբեր երկրներից ավելի քան կես միլիոն այցելու է ունեցել: Հարկ է նշել, որ գրանցվողները նույնպես մեծ թիվ են կազմում: Ինչ վերաբերում է ադրբեջանցի կանանց, ապա Ադրբեջանից նույնպես կա ակտիվություն, սակայն հաշվի առնելով Ադրբեջանում տիրող իրավիճակը՝ խղճի ազատության և մարդու իրավունքների ոտնահարումների մասով, ապա մենք հենց այդ կանանց անվտանգությունից ելնելով որևէ տվյալ չենք հրապարակի:

Հուլիսի 25-ին Աննա Հակոբյանն ադրբեջանցի կանանց կոչ է արել օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին: Հակոբյանը գրել է, որ հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ ծավալվելու միտում ունեին, հորդորել էր ադրբեջանցի կանանց և մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը»:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության » արշավ ձեռնարկելու մասին հայտարարել է 2018թ. հուլիսի 24-ին, Մոսկվայում:

Հայերեն Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել