Պաշտոնական

Հակառակորդի կրակոցից զոհված Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

2 րոպեի ընթերցում

Հակառակորդի կրակոցից զոհված Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած բախումների ընթացքում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արթուր Մուրադյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում:

Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հուլիսի 23-ին մահացել է հուլիսի 14-ին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում