Հասարակական

Վահե Ղազարյանն ընդունել է Արցախի ոստիկանության պետին

2 րոպեի ընթերցում

Վահե Ղազարյանն ընդունել է Արցախի ոստիկանության պետին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Արցախի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․

«Պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ողջունելով ներկաներին` նա կարևորեց Հայաստանի և Արցախի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունը: Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ համագործակցությունն օր օրի ավելի է ամրապնդվում։

Ելույթների ընթացքում մեկ անգամ էլ հաստատվեց դրույթը, որ Հայկական երկու հանրապետությունների արտաքին ու ներքին անվտանգության հարցերում ավելի քան սերտ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է:

Ելույթներից հետո հայկական երկու հանրապետությունների ոստիկանության պետերը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր։

Համագործակցության ամրապնդման համար, Հայաստանի ոստիկանության պետի հրամանով, Արցախի ոստիկանության պետն ու պատվիրակության անդամները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով։

Արցախի ոստիկանության պետի հրամանով Վահե Ղազարյանը պարգևատրվեց ԱՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր ևս»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում