Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի առողջապահության նորանշանակ նախարարին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 20-ին ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Օհանջանյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Բաղրյանին ոլորտը տևական ժամանակ արդյունավետորեն ղեկավարելու համար և հաջողություններ մաղթել Արարատ Օհանջանյանին՝ հատկապես այս ծանր՝ համավարակային պայմաններում այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ հանրապետությունում անվճար և որակյալ առողջապահական համակարգ ունենալը նախագահի ծրագրի առաջնային սկզբունքներից է: Սակայն, նախագահի խոսքով, բարեփոխումների ճանապարհին ոլորտում պետք է բացառել բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթները, ինչպիսիք են՝

  • դեղերի ու սարքավորումների ձեռքբերման, դեղատոմսերի դուրս գրման գործընթացում կաշառքի գործոնը,
  • լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղղորդված ուղեգրումը:

Նախագահ Հարությունյանը հավաստել է, որ գործընթացն իրականացվելու է ԱԱԾ վերահսկողության ներքո, և ովքեր չհետևեն վերոնշյալ ցուցումներին, ենթարկվելու են խիստ պատասխանատվության: Այս ամենին զուգահեռ, նախագահի խոսքով, աշխատանքի նախապայմաններ կհանդիսանան հետևյալ ուղենշային կետերը՝

  • հիվանդների նկատմամբ բոլոր հանգամանքներում բարյացակամ վերաբերմունքի ցուցաբերումը,
  • հետազոտման և բուժման միզազգային գործելակարգերի (պրոտոկոլների) պարտադիր ներդնումը,
  • ոլորտում որոշումներ կայացնելիս կոլեգիալ սկզբունքի ապահովումը,
  • այն հետազոտությունների ցանկի հստակեցումը, որոնք Արցախում չեն իրականացվում:

Հանրապետության նախագահը նշել է նաև, որ բուժաշխատողների սոցիալական երաշխիքների ապահովումը երկրի ղեկավարության կողմից վարվող քաղաքականության գլխավոր խնդիրներից է: Այդ համատեքստում հատկանշական է ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հանգամանքը, որի առաջին փուլը նախատեսվում է սեպտեմբերին, երկրորդը՝ գալիք տարվա հունվարին:

Հայերեն English Русский

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը