Ադրբեջանում ՈՒԱԶ-ի վթարի հետևանքով սահմանապահ ծառայության գնդապետ է զոհվել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում ՈՒԱԶ-ի վթարի հետևանքով սահմանապահ ծառայության գնդապետ է զոհվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1022403.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Ղուբայի շրջանում «Խուդաթ» ծառայության սահմանապահ զորամասի մոտ ՈՒԱԶ մակնիշի զինվորական ավտոմեքենայի վթարի հետևանքով սահմանապահ ծառայության գնդապետ է զոհվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը:
Ծառայությունը հայտնում է, որ վթարի հետևանքով մահացել է զորամասի շտաբի պետ, գնդապետ Միրզոև Շահին Իբրահիմ օղլուն:
Այլ զինծառայողներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: