Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին ընդունել է ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության անդամներին՝ վերջիններիս առաջարկով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանի և կառավարության միջև համագործակցության մակարդակը և հույս հայտնել, որ հետագայում այդ աշխատանքները նոր որակ կստանան և կլինեն արդյունավետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական պետական սահմանին ստեղծված լարվածության վերաբերյալ և այդ համատեքստում դատապարտել են Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ և ապակառուցողական վարքը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում