Հասարակական

Մաքենիսում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մաքենիս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց՝ շուրջ 1,5 կիլոմետր երկարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 13 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 9 միլիոն 100 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 3 միլիոն 900 հազար դրամը՝ Մաքենիսի համայնքապետարանը:

Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը կառուցվել է շուրջ 60 տարվա վաղեմությամբ: Այն արդեն քայքայված է եւ մեծ դժվարությամբ է ծառայում: Այս ծրագրով կհիմնանորոգվի արտաքին ցանցի 1,5-կիլոմետրանոց հատվածը, իսկ ցանցն ամբողջովին նորացնելու համար մենք պետք է կառուցենք եւս երեք կիլոմետր երկարության ջրատար, որը կընդգրկենք արդեն եկող տարվա ծրագրում»,- ընդգծեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

Մեքսիկայի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ից մեքսիկացիների հայրենադարձությունը վերջին շաբաթներին աճել է

Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն անձրևի և կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ