Պաշտոնական

Հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

2 րոպեի ընթերցում

Հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զինծառայողներին պարգևատրելու հրամանագրեր է ստորագրել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու միջնորդությամբ ՀՀ նախագահին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում