Պաշտոնական

Խոնարհումս կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին. ՀՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

Խոնարհումս կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոնարհումն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված հայորդներին հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն. Մեր կամավորի, զինվորի, սպայի, գեներալի նշանաբանը բոլոր ժամանակներում: Խոնարհումս իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին: Հավերժ փառք ձեզ՝ մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Էլբակյան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում