Հասարակական

Հակառակորդի արձակած կրակից երկու հայ զինծառայող է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշել է նա:

Ադրբեջանական զինված ուժերըհուլիսի 12-ից սկսած հարձակումներից հետո թիրախավորել են ոչ միայն հայկական մարտական դիրքերը, այլ բնակավայրեր։ 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հայերեն English Русский