Հասարակական

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հուլիսի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-18-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում