Արձանագրված հրդեհների թիվը նվազել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տարածքում արձանագրվել է հրդեհների 2 հազար 872 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 3 հազար 554 դեպք: Այսինքն՝ այս տարվա առաջին վեց ամսումՀայաստանում հրդեհների թիվը նազել է 682 դեպքով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեցՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ հնարավոր չի եղել խուսափել զոհերից ու տուժածներից:

«Ընթացիկ տարում հրդեհների հետևանքով զոհվել է 8 մարդ, տուժել՝ 15: Նախորդ տարի նույն ժամանակահատվծում ունեցել ենք 1 զոհ և 18 տուժած: 2018 թվականի առաջին կիսամյակում ունեցել ենք 5 զոհ, 13 տուժած: Ինչպես տեսնում եք, թեպետ հրդեհների թիվը պակասել է, սակայն ավելացել է զոհերի թիվը: Ասեմ, որ հրդեհների քանակը կապ չունի, մեկ հրդեհի դեպքում էլ կարող է զոհերի թիվը շատ լինել»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Հայաստանում գրանցված հրդեհի դեպքերի զգալի մասը՝ 1 469-ը, արձանագրվել է խոտածածկ տարածքներում: Հաջորդը բնակելի հատվածն է՝ առանձնատներ, բնակելի շենքեր, որոնց հետևում են աղբավայրերը, աղբատարները: Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ ընդհանրապես ամբողջ աշխարհում հրդեհների 90 տոկոսից ավելին այս կամ այն կերպ կապված է մարդկային գործոնի հետ, երբ կա անփութություն, անզգուշություն:

«Թեպետ հրդեհների թվերը նվազել են, ամեն դեպքում հանգստանալ պետք չէ: Առջևում ունենք երկու հրդեհավտանգ ամիսներ, և կարծում եմ, որ դեռ հրդեհների քանակը կաճի: Շոգ եղանակով պայմանավորված՝ այս շրջանում շատերը նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել բնության գրկում: Առիթից օգտվելով՝ հորդորում եմ քաղաքացիներին զգոն լինել, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Տարածված խնդիրներից մեկն այն է, որ բաց կրակի հետ անզգույշ գործողություններ են կատարում, ծխախոտի չհանգցրած մնացորդը նետում են չոր խոտածածկ հատված: Շատ կարևոր հանգամանք է աղբն իր հետևից հավաքելը, հակառակ դեպքում մնում է արևի տակ, չորանում է: Եթե այնտեղ կան ապակիներ, ապա կարող ենարևի ճառագայթների ազդեցությամբ բռնկում առաջացնել»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով