Հասարակական

Բժիշկների հումանիտար առաքելությունը Գերմանիայից ուղևորվել է Հայաստան

2 րոպեի ընթերցում

Բժիշկների հումանիտար առաքելությունը Գերմանիայից ուղևորվել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան: Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան»,-հայտնում են դեսպանությունից:

Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներինCovid-19համավարակի դեմ պայքարում, կկիսեն այս ոլորտում գերմանական փորձը:

Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32 151 դեպք, որոնցից 19 865-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 135 687 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում