Հայաստանը ներկայացնող մարզիկները չեն մասնակցի ԱՊՀ խաղերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հուլիսի 6-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարմանմարմինների ղեկավարների հեռավար խորհրդակցությունը։ Քննարկվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերի նախապատրաստությանը և անցկացմանը վերաբերող հարցեր:

Խաղերը նախատեսվում է անցկացնել Կազանում՝ սեպտեմբերի 4-10-ը։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառովՀայաստանի մարզիկները չեն մասնակցելու միջոցառմանը։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский