Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ տպավորված են Արցախում տեղի ունեցած վերջին համապետական ընտրություններիընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների ուղղությամբ իրենց արցախցի գործընկերների կատարած պատշաճ աշխատանքով:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում