Քաղաքականություն

Առաջին քայլեր. Սպիտակ տան մամուլի խոսնակն արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

2 րոպեի ընթերցում

Առաջին քայլեր. Սպիտակ տան մամուլի խոսնակն արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին հուլիսի 6-ին իր ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրին ՝ նշելով, որ այն վանդալիզմի զոհ է դարձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տան պաշտոնական կայքը վկայում է, որնա խոսել է երկրում ցուցարարների կողմից հուշարձանների ոչնչացման հետևանքների մասին: Խոսնակը նշել է՝ թվում է, թե պատմության վերաբերյալ զրոյական պատկերացում կա, երբ նրանք պղծում են Մաթիաս Բոլդվինի և Ջոն Ուիթիերի ու Ուլիսես Ս. Գրանտի արձանը:

«Թվում է, որ հասկանալու և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում ստրկության զոհերին, վանդալիզմի է ենթարկվել», - ասել է խոսնակը ՝ ակնհայտորեն անդրադառնալով վերջերս Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծմանը:

Հուշարձանը անցյալ ամիս սոցիալական արդարության բողոքների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել՝ այնտեղ գտնվող այլ հուշարձանների հետ միասին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է՝ կարող ենք ականատես լինել, որ այս հայտարարության մեջ կան առաջին քայլերը ` Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար:

ԱՄՆ Սենատը 2019-ի դեկտեմբերին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւը։Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդել էր Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում