Սերգեյ Լավրով. Մոսկվան Եվրամիությունից ակնկալում է ԱՊՀ-ի տարածքում Ռուսաստանի շահերի ճանաչում
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրամիությունից ակնկալում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի շահերի օրինականության ճանաչումը: «Հասկանալով մեր գործընկերների շահերի օրինականությունը՝ մենք ակնկալում ենք, որ նրանք կճանաչեն նաեւ մեր շահերի օրինականությունն այն տարածքներում, որոնք գտնվում են մեր սահմանների անմիջական մերձակայքում, որոնք ընդամենը 15 տարի առաջ Ռուսաստանի Դաշնության հետ նույն երկրի մեջ էին մտնում, եւ որոնք մինչեւ այժմ մեզ հետ կապված են տնտեսապես, մշակույթով, սոցիալապես, եւ որտեղ մինչեւ այժմ պահպանվում են ամուր ընտանեկան կապերը /սահմանի երկու կողմում/ե,- ասել է Լավրովը Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում, որն այսօր հրապարակվել է ՌԴ-ի արտգործնախարարության կայքում: