Պաշտոնական

ՀՀ նախագահն Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է համազգային այգի ստեղծելու նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է համազգային այգի ստեղծելու նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու՝ նախագահ Սարգսյանի նախաձեռնությանը և այն իրականացնելու հնարավորություններին: Զրուցակիցները կարևորել են այգու ստեղծման նշանակությունն ինչպես համազգային հիշողության պահպանման և համահայկական միասնականության, այնպես էլ մայրաքաղաքի համար բնապահպանական տեսանկյունից:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ով Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտության շրջանակում աջակցություն ցուցաբերել նման կարևոր գաղափարի կյանքի կոչմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում