Տարածաշրջանային

Պատմական հիշողության մանիպուլյացիան, Ադրբեջանի երկակի ստանդարտներն ու ֆաշիզմի վերակենդանացումը

8 րոպեի ընթերցում

Պատմական հիշողության մանիպուլյացիան, Ադրբեջանի երկակի ստանդարտներն ու ֆաշիզմի վերակենդանացումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ, «Мир Кавказа» միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն և գիտական ղեկավար Մաքսիմ Վասկովը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և երկրում ֆաշիզմի վերակենդանացման մասին ծավալուն հոդված է հրապարակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածը տեղադրվել է ՌԴ ուժային կառույցներին պատկանող News Front լրատվական գործակալության կայքում:

Հեղինակը նշում է, որ Ադրբեջանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում հայատյաց քաղաքականության սերմանումը, որը սկզբունքորեն նույնական է ռասիզմին, հանդիսանում է ադրբեջանական ներքին քաղաքականության հիմքը:

«Մենք՝ ռուսներս, այդ, ըստ էության, տեղեկատվական պատերազմի դրսևորումները տեսնում ենք նաև մեր քաղաքացիների նկատմամբ, որոնց, նույնիսկ հայկականին մի փոքր նման ազգանուն ունենալու համար շատ կոպիտ և խտրական ձևով չեն թողնում Ադրբեջան»,- գրել է Վասկովը:

Լրագրողը նշում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի վարած տեղեկատվական պատերազմի կարևոր տարրը պատմական հիշողության մանիպուլյացիան է:

«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնի նախօրեին Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևը ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում հերթական անգամ փորձել է ռասիզմ և հակահայ թեզեր քարոզել՝ միակողմանի տեղեկատվություն ներկայացնելու միջոցով: Նյութն իր բովանդակությամբ, ինչպես պատասխանների, այնպես էլ հարցերի առումով, միակողմանի բնույթ է կրում և ներկայացնում է փաստերի խեղաթյուրում, որն ակնհայտորեն միտված է Ադրբեջանի դրական իմիջի ստեղծմանը և դրան հակառակ՝ Հայաստանի ու հայերի ծայրահեղ բացասական կերպարի ձևավորմանը»,- նշել է լրագրողը:

Վասկովը հոդվածում հռետորական հարց է տվել, թե ուրիշ ինչ կարելի էր սպասել այդ հարցազրույցից, երբ հարցազրույց վերցնողը Ադրբեջանի երեք շքանշանի ասպետ է, որը հարցազրույց է վերցնում Ադրբեջանի նախագահից, ընդ որում ՝ Հայաստանին վերաբերող թեմայով։

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նկատելի են նաև Ադրբեջանի երկակի ստանդարտները:

«Ադրբեջանի նախագահը քննադատում է որոշ երկրներում Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումները, սակայն համեստորեն լռում է այն մասին, թե Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված քանի հուշարձան է ոչնչացվել Ադրբեջանի տարածքում միայն այն պատճառով, որ դրանք նվիրված են եղել հայ հերոսների հիշատակին»,- գրել է Վասկովը:

Դեռևս 1988թ. Կիրովաբադում ապամոնտաժվել և քանդվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրին։ Չարդախլու (Խաչիսար) գյուղի տարածքում, որտեղ ծնվել են երկու մարշալներ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը, ավերվել է Բաղրամյանի հայրական տունը, որը վերածվել էր թանգարանի, իսկ մարշալի կիսանդրին ապամոնտաժվել և փոխարինվել է ադրբեջանական աշուղի հուշարձանով: Արցախի այս հայկական գյուղում ադրբեջանցիների կողմից ոչնչացվել է բացարձակապես ամենը, ինչ հիշեցնում էր երկու մարշալների, տասնյակ գեներալների և այլ բարձրաստիճան զինվորականների մասին։

1988 թվականին Շուշիում ադրբեջանցիների կողմից ավերվել է նաև Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը: Նույն ճակատագրին են արժանացել նաև ժամանակակից Ադրբեջանի տարածքում գտնվող բազմաթիվ այլ հուշարձաններ, որոնք իրենց մեջ ընդհանուր հիշողություն էին պարունակում Հայրենական մեծ պատերազմի մասին և այսպես թե այնպես կապված էին հայերի հետ։ Լրագրողը նշում է, որ ադրբեջանական գործող իշխանությունը ոչ միայն չի քննադատում նման վանդալիզմը, այլև շարունակում է պատմությունը խեղաթյուրել դասագրքերի և ԶԼՄ-ների միջոցով։

Ադրբեջանի նախագահի հետ հարցազրույցի ընթացքում ՏԱՍՍ-ի լրագրող Գուսմանը հարցնում է. «Որոշ երկրներում հուշարձաններ և հուշատախտակներ են կանգնեցնում ֆաշիստական գործունեություն ծավալած գործիչների հիշատակին», հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի՝ Գարեգին Նժդեհի նկատմամբ ունեցած ատելությունն ու խեղաթյուրված պատկերացումները, լրագրողը միտումնավոր է նման հարց տալիս, որպեսզի Ալիևը դարձյալ հնարավորություն ունենա հնչեցնել իր նախօրոք պատրաստված թեզերը:

Ինչպես և սպասվում էր՝ Ալիևը հարցին պատասխանելիս անդրադարձ է կատարում Գարեգին Նդժեհին և Երևանում նրա պատվին կանգնեցված հուշարձանին: Ադրբեջանի նախագահը որևէ կերպ չի հիշատակում գերմանական բանակի կազմում կռված Ադրբեջանական լեգիոնի և ֆաշիզմին աջակցած ադրբեջանցի գործիչների մասին, փոխարենը գերմանացիների հետ համագործակցելու առումով մեղադրանքներ է հնչեցնում Նժդեհի հասցեին, չնայած այն փաստին, որ չկան փաստական ապացույցներ գերմանական կողմի հետ Նդժեհի համագործակցության մասին: Գարեգին Նժդեհի մասին քննադատությունը հիմնված է միայն որոշ կցկտուր վկայությունների վրա, փոխարենը բազմաթիվ փաստական ապացույցներ կան Ադրբեջանի քաղաքական գործիչների և Երրորդ Ռեյխի համագործակցության մասին:

Գերմանական բանակի կազմում ադրբեջանական լեգիոնականներից է Աբդուրախման Ֆաթալիբեյլին, որը եղել է Կարմիր բանակի սպա, սակայն որին, պատերազմի ժամանակ գերի ընկնելուց հետո, իր կողմն է քաշել Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը՝ նացիստների հետ ակտիվ համագործակցող Մամեդ Էմին Ռասուլզադեն: Կարմիր բանակի դեմ կռված Ռասուլզադեի հուշարձանը կանգնեցված է Ադրբեջանում, իսկ Ֆաթալիբեյլիի մասին ֆիլմ է նկարահանվել Ադրբեջանի առաջին հանրապետության 100-ամյակի շրջանակներում, որում գլխավոր դերերում Ֆաթալիբեյլիի հրամանատարության ներքո նացիստական զորքում կռված զինվորներն են, որոնք փառաբանում են նացիստական ռեժիմը: Ֆիլմում հպարտությամբ ընդգծվում է, որ Ադոլֆ Հիտլերն այնքան էլ չէր վստահում բոլոր լեգիոններին, բացի ադրբեջանականից:

«Ադրբեջանի ղեկավարության գործողությունների տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվում է նաև 2009թ. Բաքվի 26 կոմիսարների հուշարձանը ապամոնտաժելու որոշումը։ Եթե մենք նայենք ադրբեջանական պատմության դասագրքերի բովանդակությանը, և այն, թե ինչպես է այնտեղ խոսվում ոչ միայն հայերի, այլև Ռուսաստանի և ռուսների մասին, միշտ այն համատեքստում, որ մենք օկուպանտ ենք և բռնարարներ, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի»,- նշել է լրագրողը:

Եզրափակելով հոդվածը, Վասկովը նշել է, որ Ադրբեջանը հիմա մի երկիր է, որտեղ ֆաշիստական կամակատարների հերոսացում է տեղի ունենում, Ադրբեջանում պետական քաղաքականությունը ռուսական կայսերական և խորհրդային անցյալի մասին հիշողությունն արմատախիլ անելն է, և ընթանում է պատմության համակարգված կեղծում։

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում