Տաշիր հիմնադրամը 300 հազար դոլար է նվիրաբերել Հայաստանի շտապ օգնության ծառայության աշխատակիցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 300 հազար դոլարին համարժեք դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին համատեղ հաղորդագրություն են տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը․

«Այսօր շտապ օգնության բժշկական ավագ, միջին, կրտսեր և օժանդակ ծառայողները ֆինանսական աջակցություն ստացան համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված հետևյալ բաշխման ցուցակի՝ Երևան – 36,930,000 դրամ, Կոտայքի մարզ – 16,020,000դրամ, Լոռու մարզ – 16,645,000դրամ, Շիրակի մարզ – 13,330,000դրամ, Արարատի մարզ – 11,740,000դրամ, Արմավիրի մարզ – 9,795,000դրամ,Գեղարքունիքի մարզ - 9,985,000դրամ, Սյունիքի մարզ – 8,630,000դրամ,Արագածոտնի մարզ – 7,960,000դրամ, Տավուշի մարզ – 7,925,000դրամ, Վայոց Ձորի մարզ – 4,890,000դրամ։

Նշենք, որ «Տաշիր» հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակական բնույթ է կրում։ Դեռ ապրիլին «Տաշիր» հիմնադրամը ևս 100,000 ԱՄՆ դոլար էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցների մի մասն ուղղվեց կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանից վերադարձող ՀՀ քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը։

Ս․թ․ մարտի 18-ից սկիզբ առած համահայկական «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք–արշավն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցութամբ։

Ընդհանուր առմամբ, արդեն հավաքագրվել է 770,000 ԱՄՆ դոլար, որից շուրջ 600 հազարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երևանի և մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաև բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։ Միևնույն ժամանակ արտերկրից ստացվել են մեծածավալ նվիրատվություններ ապրանքի տեսքով, որոնք փոխանցվել են առողջապահության նախարարությանը։ Դրամահավաք-արշավի ընթացքում շարունակում է ընդլայնվել նաև համահայկական ցանցը, ստեղծվում են նոր համագործակցություններ թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ։

Համահայկական այս կարևոր շարունակական ձեռնարկին կարող եք միանալ հետևյալ հղմամբ՝www.himnadram.org,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres