Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը եւ Եվրամիությունը տարաձայնություններ չունեն Իրանի միջուկային ծրագրի հարցում

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Եվրամիությունը տարաձայնություններ չունեն Իրանի միջուկային ծրագրի հարցում: «Դիրքորոշումների ոչ մի տարբերություն չկաե,-ասել է Լավրովը այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր Եվրամիության նախարարական «եռյակիե հետ բանակցությունների արդյունքներին: Իր հերթին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեկ Սթրոն հայտարարել է. «Եվրամիության եւ եվրոպական «եռյակիե /Մեծ Բրիտանիա, üրանսիա, Գերմանիա/ անունից ես ցանկանում եմ ասել, որ մենք չէինք ուզենա, որ իրանական միջուկային դոսիեն հանձնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդինե: «Մենք բարձր ենք գնահատում այն համագործակցությունը, որ Ռուսաստանի Դաշնության հետ ունեցել ենք ՄԱԳԱՏԷ-ում, մենք բոլորս սպասում ենք, թե ինչ որոշում կընդունվի ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի առաջիկա նիստումե,-ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում