Քաղաքականություն

Որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դատարանների հարցը լուծված չէ մի պատճառով, որ իշխանությունը չի ցանկանում «խամաճիկային» համակարգը փոխարինել «խամաճիկային» նոր համակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով իշխանության հասցեին ընդդիմությունից հնչող քննադատություններին, թե երկրում քաղաքական հետապնդում է իրականացվում՝ Փաշինյանն ասաց. «30 տարի տեսել ենք քաղաքական հետապնդում, որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տա: Բա մեզ ինչու՞ չէին հրաժարվում կալանք տալ: Թող չկալանավորեին, վզները կոլորեին... սեղանի տակից դուրս չէին գալիս»:

Նա շեշտեց՝ կառավարությունը հրաժարվում է դատական համակարգի նկատմամբ ապօրինի ազդեցություններից: «Բայց դա նշանակում է, որ այդ հին ազդեցության համակարգերը պետք է շարունակեն գործե՞լ: Ոչ, չեն գործելու, թող դրսևորվեն, և ցույց տանք, թե ով ով է: Գնալու ենք բարեփոխումների: Դատարանների հարցը լուծված չէ մի պատճառով, մենք չենք ուզում խամաճիկային հին համակարգը փոխարինել խամաճիկային նոր համակարգով: Մենք ուզում ենք, որ երկրում լինի իրական անկախ դատարան: Այն դատավորը, որ իր համոզմունքով և խղճով և առանց կողմնակի ազդեցությունների և առանց հին կոռուպցիոն նոստալգիայի կկայացնի որոշում, այդ դատավորը «մեր գլխի վրա տեղ ունի», այդ դատավորը այս երկր հենասյունն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ մարդկանց պաշտպանելու համար: Եվ մենք ամեն ինչ անելու ենք մյուսներին դատական համակարգից դուրս շպտրելու համար, և մեզ ոչ մի բան չի կանգնեցնի»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվեվության քննարկման ընթացքում:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում