Երևանում շուտով կտեղադրվի 300 մոխրաման
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի բոլոր վարչական շրջաններում առաջիկայում կտեղադրվի ընդհանուր առմամբ 300 մոխրաման։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Շուտով Երևանի բոլոր վարչական շրջաններում կտեղադրվեն մոխրամաններ։ Երևանի քաղաքապետարանին 300 հատ մոխրաման է նվիրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID Armenia)»,- հայտնում են քաղաքապետարանից։
Լիլիթ Դեմուրյան