Հասարակական

Աննա Հակոբյանը տեսակապով մասնակցել է կանանց քաղաքական առաջնորդության միջազգային համաժողովին

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը տեսակապով մասնակցել է կանանց քաղաքական առաջնորդության միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 22-ին տեսակապով մասնակցել է «Female political leaders as champions for testing: Test to Exit COVID-19» խորագրով համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, համաժողովը կազմակերպել են «G20 առողջապահության և զարգացման համագործակցությունը», «Կին քաղաքական առաջնորդների միավորումը» և «Նորարարական ախտորոշման հիմնադրամը»:

Համաժողովի նպատակն էր միավորել միջազգային հանրությանը, առողջապահության և քաղաքական ոլորտի կին առաջնորդներին՝ կիսվելու իրենց փորձով, հանդես գալու խորհուրդներով, ցույց տալու հնարավոր ռազմավարություն, թե ինչպես Covid-19 համաճարակի ընթացքում երկրները կարող են կրկին վերաբացվել և ինչպես ապահովել հանրությանը նոր, պարզ և մատչելի թեստերով:

Համաժողովի բանախոսներն էին Սենեգալի հանրապետության նախկին վարչապետ Ամինատա Տուրը, Նորվեգիայի նախկին վարչապետ Գրու Հարլեմ Բրունթլանը, Աֆրիկյան միության սոցիալական հարցերով հանձնակատար Ամիրա Էլֆադիլ Մուհամեդ Էլֆադիլը, Նորարարական ախտորոշման հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կատարինա Բոեհմեն, կին քաղաքական առաջնորդների միավորման հիմնադիր և նախագահ Սիլվանա Կոչ-Մեհրին, G20 առողջապահության և զարգացման համագործակցության գործադիր տնօրեն Հատիս Քուչուկը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում