Հասարակական

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքից Սեւան են հասել նվիրաբերված ուսանողական ավտոբուսները

4 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքից Սեւան են հասել նվիրաբերված ուսանողական ավտոբուսները

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլի եւ ՀայաստանիՀանրապետության Սեւան քաղաքների միջեւ հաստատված երկար տարիների համագործակցությունն ու բարեկամությունը ամրապնդվեց եւսմեկ արդյունավետ ձեռնարկով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար ԱրմինեՂուկասյանը, Գրենոբլի քաղաքապետարանի եւ տեղի հայ համայնքի կողմից նվիրաբերված ուսանողական ավտոբուսներն արդեն հաsել ենՍեւան քաղաք՝ դառնալով հայ-ֆրանսիական բարեկամության, Գրենոբլ եւ Սևան համայնքների լավագույն համագործակցության եւս մեկ փաստ:

«2017 թվականին Երեւանում անցկացվող Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցում էր նաեւ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքիհայ պատվիրակությունը:Պատվիրակության կազմում էր Գրենոբլի հայ մշակույթի տան այն ժամանակվա նախագահ Սիրանուշ Խաչատրյանը: ՍիրանուշըՀայաստանյան այցի ընթացքում եղավ նաեւ Սեւան համայնքում, հանդիպեց համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ:

Համայնքի ղեկավարը, խոսելով համայնքային առաջնահերթությունների մասին, առանձնացրեց օրակարգային կարեւոր մեկհարց` ուսանողական ավտոբուսի գործարկումը: Ինչպես հավաստեց Մուրադյանը՝ ավտոբուսի կամ ավտոբուսների գործարկումը լինելու էանվճար, ծառայելու է համայնքի ուսանողներին, ինչի շնորհիվ լուծվելու է սոցիալական կարեւորագույն խնդիր:

Սիրանուշ Խաչատրյանը խոստացավ համայնքի ղեկավարի խնդրանք-ցանկությունը հայտնել Գրենոբլի հայ համայնքին եւփորձելստանալ նրաաջակցությունը: Նախորդ տարվա նոյեմբերին նույն խնդիրը քննարկվեց Գրենոբլում, որտեղ գտնվում էր Սեւան քաղաքի պատվիրակությունը Գրենոբլիքաղաքապետ Էրիկ Պիոլի հրավերով:

Այդ ընթացքում էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ Սեւան համայնքին նվիրաբերել երկու ավտոբուս: Սեւան համայնքի ղեկավարՍարգիս Մուրադյանի խնդրանքով հայ համայնքի ներկայացուցիչ, «Ազատ» ամսագրի հիմնադիր-տնօրեն, Գրենոբլի եւ Դոֆինեիհայկական մշակույթի տան նախկին տնօրեն, Գրենոբլի հայերի ակումբի նախկին տնօրեն պարոն Գրեգուար Ատամյանը հայ համայնքի հետ(տնօրեն՝ Պասկալ Բաբախյան) ձեռնամուխ եղավ ավտոբուսներ գտնելու եւ դրանք Սեւան տեղափոխելու գործին:Արդյունքում՝ Cars VFD ընկերության գլխավոր տնօրեն Լորան Լըժոնը սիրով համաձայնեց՝ Սեւան համայնքին տրամադրել 2 ավտոբուս: ԻսկԳրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը որոշ մասով հատուցեց տեղափոխման ծախսերը: Հայ համայնքը դիմել էր նաև այլ կողմերի, որպեսզի հատուցվեն տեղափոխման ծախսերը: 2019 թվականի դեկտեմբերի 9-ին երկու ավտոբուսները Գրենոբլից ուղղություն վերցրին դեպիՀայաստան:

Ավտոբուսների մեկնումից առաջ, ավանդույթի համաձայն, Գրենոբլի հայկական առաքելական եկեղեցու քահանա տեր Բաբկենն անցկացրել էօրհնության արարողակարգ:

Տարեմուտին ավտոբուսները հասան Հայաստան, որին հաջորդեցին համայնքի կողմից իրականացվող տեխնիկական եւ կազմակերպչական միշարք գործընթացներ: Ուրախությամբ փաստում ենք, որ Գրենոբլի կողմից նվիրաբերված երկու ավտոբուսնարդեն Սեւանում են և անվճար հիմունքներովկծառայեն իրենց նպատակին»,-ընդգծեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում