Մեր շնորհակալության օրը. ՀՀ նախագահ Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բուժաշխատողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բուժաշխատողներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Արմեն Սարգսյանի ուղերձում նշված է.

«Սիրելի՛ բուժաշխատողներ,

Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։

Այսօր ձեր մասնագիտական տոնն է, բայց նաև՝ մեր շնորհակալության օրը։ Ես միանում եմ ձեր հասցեին հնչող երախտագիտության բոլոր խոսքերին և ասում.

Շնորհակալությո՛ւն, բժիշկ,

Շնորհակալությո՛ւն, բուժքույր ու բուժեղբայր,

Շնորհակալությո՛ւն, մայրապետ ու սանիտար,

Շնորհակալությո՛ւն, շտապօգնության վարորդ և տեխնիկական աշխատակիցներ,

Շնորհակալությո՛ւն, ապագա բժիշկ, որ ուսումդ ժամանակավոր փոխարինել ես քո ապագա տնով՝ հիվանդանոցով․․․

Շնորհակալություն, բուժհիմնարկների ղեկավարներ:

Շնորհակալությո՛ւն բոլորիդ։

Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ դուք անում եք հատկապես այս օրերին։ Համավարակի հետևանքով ստեղծված համաշխարհային խառնաշփոթի մեջ կա մի անձեռնմխելի արժեք։ Դա հարգանքն ու խոնարհումն է ձեր առջև, սիրելի՛ բուժաշխատողներ։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»։

Հայերեն Русский

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք

Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին