Նիկոլ Փաշինյանը զբոսնում է երևանյան փողոցներով և բժշկական դիմակներ բաժանում քաղաքացիներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսնում է երևանյան փողոցներում, շնորհակալություն հայտնում քաղաքացիներին դիմակ կրելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նաև քաղաքացիներին անվճար տրամադրում է դիմակներ։
Քաղաքացիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնում Փաշինյանին և իրենց երախտիքի խոսքը հայտնում ծավալած աշխատանքի համար։
Վարչապետը զբոսանքի ընթացքում մտավ նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական իսնտիտուտ և ծանոթացավ, թե ինչպես են այնտեղ պահում հակահամաճարակային կանոնները։
Որոշ քաղաքացիներ իրենց հուզող հարցերով նաև մոտեցան Փաշինյանին, մի քանիսն էլ նամակներ փոխանցեցին։
Հայաստանում հունիսի 18-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր18 698 դեպք, որոնցից7560-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում10 728 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 89 992թեստավորում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան309դեպք: Արձանագրվել է նաև մահվան ևս 10դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան