«Գյումրի» ԲԿ­­-ում մահացած կնոջ հարազատները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Երկու օր առաջ «Գյումրի» ԲԿ­­-ում մահացած 66­ամյա կնոջ հարազատները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին: Տեղեկությունը, թե երկու անգամ կնոջն առաջարկվել է թեստավորել, և երկու անգամ էլ թեստավորումից հրաժարվել են, այն էլ գրավոր, հիվանդի հարազատները հերյուրյանք են որակում:

Կատարվածի իրենց տարբերակը «Արմենպրես»-ին ներկայացրեց կնոջ ամուսինը՝ Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը, ով պնդում է, թե չի եղել գրավոր հրաժարվելու փաստ՝ այնպես, ինչպես ներկայացնում են պոլիկլինիկայից:

«Գյումրու միջազգային կարմիր խաչի» պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանն էլ «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ տեղեկացրել է, որ փաստաթուղթ կա. «Հրաժարվելու մասին նշում կա անկետայի մեջ: Մենք պարզապես իրավունք չունենք անձնական գաղտնիք պարունակող տվյալները այս պահին հրապարակելու, բայց անհրաժեշտության դեպքում դա կարող ենք անել»: Ի պատասխան այս պնդման Տեր Եզնիկը փաստում է՝ նման փաստաթուղթ չկա: «Չկա, եթե կա նման բան, ես համաձայն եմ, թող այս պահին հրապարակեն»: Ընդհանրապես, ըստ հանգուցյալի հարազատների, չի եղել թեստավորման խիստ անհրաժեշտության մասին խոսակցություն պոլիկլինիկայում, այլ միայն հեռախոսազրույցի ժամանակ է դրա մասին խոսվել:

Կնոջ հարազատները դեպքերի այսպիսի ընթացք են պատմում` երեքշաբթի զանգել են պոլիկլինիկա, ասել են՝ ինչ խնդիրներ ունի հիվանդը, բուժքույրը ասել է, թե իրեն հարմար չի, թող հինգշաբթի գան, հինգշաբթի (հունիսի 11-ին) ևս նա տեղում չի եղել, բայց ստուգել են թոքերը: Նույնիսկ չեն առաջարկել թեստավորել այն դեպքեւմ, երբ հիվանդը ջերմություն է ունեցել: Հետո հինգշաբթի բժշկուհին զանգահարել և հայտնել է ռենտգենի պատասխանները, և որ թոքաբորբ ունի: Բայց նույնիսկ չի ասել, որ հնարավոր է կյանքին վտանգ սպառնա: Հարազատներն էլ մտածել են, որ դարձյալ թոքաբորբ է, ինչպես մի անգամ էլ է եղել: Բժշկուհին ուղղակի զրույցի ընթացքում առաջարկել է թեստ հանձնել, ամուսնու՝ տանը մնալու առաջարկին դեմ չի եղել, նշանակել է տնային բուժում: Շաբաթ, կիրակի օրերին հեռախոսով կապ են պահել անձամբ բժշկի հետ, ունեցել են նաև տնային բուժքույր, ամուսնուն ասել են՝ հենց վատ լինի, մեզ ասեք, թեստ կհանձնենք: Երկուշաբթի կինը վատացել է, ամուսինը շտապօգնության բրիգադին խնդրել է տանեն ինֆեկցիոն հիվանդանոց, ինչին պատասխանել են, որ իրավունք չունեն:

Ըստ ամուսնու՝ կինն ինքը սկզբում չի ուզեցել տեղափոխվել հիվանդանոց, ասում է՝ վախենում էր, բայց, երբ արդեն վատ էր ու շտապօգնություն կանչեցին, ինքն արդեն չի առարկել, գիտենալով, որ տեղափոխում են հիվանդանոց: Իսկ կորոնավիրուսային հիվանդների բուժմամբ զբաղվող Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց շտապ բուժօգնությունը չի տեղափոխել, այլ տեղափոխել է «Գյումրի» կենտրոն:

«Ես իմ վշտի մեջ տեսնում եմ, թե ինչ ստեր են խոսել, պատմել են բաներ, որ չեն եղել»,-ասում է քահանան: Կնոջ հարազատները պնդում են, որ իրենք մինչև վերջ կգնան ու կապացուցեն իսկությունը՝ մեղավորներին արժանի պատժելու համար:

Գյումրիում COVID ախտանիշով մահացության նոր դեպք է գրանցվել: Սրտի իշեմիկ ու անոթային հիվանդություն ունեցող 66­­ամյա կինը մահացել է «Գյումրի» բժշկական կենտրոնում: Ըստ պոլիկլինիկայի պնդումների՝ ունենալով COVID ախտանշաններ ու երկկողմանի թոքաբորբ՝ հիվանդի ամուսինը երկու անգամ հրաժարվել է թեստավորումից, իսկ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո իրականացված թեստավորման արդյունքը դրական է եղել:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան