Արցախ

Արայիկ Հարությունյանը ՊԲ սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ՊԲ սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին պաշտպանության բանակի սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, ՊԲ սննդի մատակարարման ընկերությունների ներկայացուցիչներ, այլ պատասխանատուներ:

Բարձր գնահատելով վերջին շրջանում պաշտպանության բանակի սննդի կազմակերպման գործում իրականացված բարեփոխումները՝ երկրի ղեկավարը նշել է, որ ԱՀ կառավարությունը շահագրգռված է, որ մատակարարման ծրագրում ավելացվեն տեղական արտադրության գյուղմթերքի տեսակները:

«Վերջին տասնամյակում այս ուղղությամբ ձեռքբերումներն ակնառու են, բայց նախանշված ծավալների ավելացումը և մատակարարման գործում նոր ընկերությունների ներգրավումն ավելի կխրախուսեն տեղական արտադրությունը»,- ասել է նախագահ Ա. Հարությունյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակի ու մասնավոր հատվածի միջև համագործակցության հնարավորությունները և այդ ուղղությամբ գործող պետական աջակցության ծրագրերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում