Արցախ

Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

1 րոպեի ընթերցում

Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։

Կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Արցախի Հանրապետության անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում