Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը և պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը շնորհավորել է Օնիկ Գասպարյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նրա փորձը, արհեստավարժությունն ու գիտելիքները մեծապես կնպաստեն զինված ուժերի շարունակական զորացմանը, երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում նոր հաջողությունների արձանագրմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում