Հրապարակվել են Արամ Խաչատրյանի անվան մրցույթի դափնեկիրների անունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայտնի են մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան մրցույթի դափնեկիր ջութակահարների անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանը ներկայացնող Դիանա Ադամյանը, երկրորդ հորիզոնականը՝ Դանիայի ներկայացուցիչ Մայքլ Գերմերը, իսկ երրորդ հորիզոնականում հաղթող է ճանաչվել երկու ջութակահար՝ Շվեդիայի ներկայացուցիչ Լորենց Կարլսը և Բելլ Թինգը՝ Թայվանից:

Մրցույթի դափնեկիր է դարձել նաև Ֆելիքս Հարությունյանը՝ Հայաստանից:

Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մրցանակակիրներից յուրաքանչյուրին կտրվի 1 500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճար։

Ելնելով աշխարհում տիրող իրավիճակից՝ մրցույթի կազմկոմիտեի որոշմամբ այս տարի Խաչատրյանի անվան մրցույթը կազմակերպվել է առցանց ձևաչափով՝ մաքսիմալ պահպանելով մրցույթի անցկացման բոլոր կանոնները: Մրցույթը մեկնարկել է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին: Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել հունիսի 15-ին։

Մրցույթին մասնակցել է 19 ջութակահար աշխարհի 13 երկրից՝ Թայվանից‚ Կորեայի Հանրապետությունից‚ Հոնկոնգից‚ Ռուսաստանից‚ Ֆրանսիայից‚ Լյուքսեմբուրգից‚ Կանադայից‚ Դանիայից‚ Շվեդիայից‚ Ճապոնիայից‚ Ավստրիայից‚ Հունաստանից‚ Հայաստանից և այլն:

Խաչատրյանիանվանմիջազգային մրցույթնառաջինանգամկայացելէ2003թվականին՝մեծկոմպոզիտորի100-ամյակին նվիրվածտոնակատարություններիշրջանակում:Խաչատրյանականմրցույթը2013-ին ընդգրկվելէՄիջազգայիներաժշտականմրցույթներիհամաշխարհայինֆեդերացիայիկազմում՝ դրագոյությանամբողջընթացքումհանդիսանալովայդպատվինարժանացածմիակհայկական մրցույթը:

Մրցույթնուղղվածէ«դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ»մասնագիտություններովշնորհալիերիտասարդերաժիշտներիբացահայտմանը:Մրցույթի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում