Հարկ վճարելով նպաստում եք նաև առողջապահական անվտանգության ապահովմանը. ՊԵԿ ներկայացուցիչ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն արտակարգ դրության ժամանակահատվածում շարունակում է հետևողական հսկողությունը հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով հայտարարագրման նկատմամբ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը նշեց, որ մարտ, ապրիլ և մայիս ամիսներին իրականացվել են 3 հազար 565 թեմատիկ ստուգում և ուսումնասիրություն: Դրանից ՀԴՄ կիրառման կանոնների 2 հազար 743 ստուգմամբ արձանագրվել է խախտման 1 739 դեպք: Չգրանցված աշխատողների մասով կատարվել է 329 ստուգում, որի արդյունքում արձանագրվել է աշխատողի չգրանցման 406 դեպք։ Միայն ապրիլին իրականացվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների 864 ստուգում, արձանագրվել 596 խախտում։

«Թեպետ մենք մշտապես իրականացնում ենք ստուգումներ, սակայն, համաճարակով պայմանավորված, առավել կարևորում ենք այն, որ յուրաքանչյուր հարկ վճարող գիտակցի՝ վճարելով հարկերը բացի տնտեսական անվտանգությունից նպաստում է նաև առողջապահականանվտանգության ապահովմանը»,- ասաց Արթուր Հակոբյանը:

Այս ընթացքում փոքր և միջին բիզնեսում եղան բողոքներ այս պայմաններում հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների մասով: Արդյո՞ք կորոնավիրուսի հետևանքով ձևավորված իրողություններով պայմանավորված փոփոխությունների է ենթարկվել տնտեսավարողների նկատմամբ ՊԵԿ-ի հսկողական գործառույթների իրականացման քաղաքականությունը: Հարցին ի պատասխան՝ Արթուր Հակոբյանը նշեց, որ հսկողական գործառույթների իրականացման քաղաքականությունում էական փոփոխություններ չեն կատարվել:

«Բողոքները տարբեր են լինում, ասենք, ընթացակարգերի հետ կապված, կամ այն, որ այս պայմաններում են անցկացվում ստուգումներ: Ասեմ, որ ստուգումները, երբ նախաձեռնվում են, դրանք ինքնանպատակ չեն: Նման գործողությունների դեպքում հաշվի են առնվում որոշակի ռիսկեր: Ես հորդորում եմ բոլոր հարկ վճարողներին կատարել իրենց հարկային պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով, բիզնեսը վարելու գործում լինել կարգապահ»,- ասաց Արթուր Հակոբյանն՝ ընդգծելով, որ հսկողությունն իրականացնելու են ամբողջ գործիքակազմով իրենց լիազորությունների շրջանում: Այս պայմաններում ավելի զգոն են լինելու:

Հայերեն

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը