Հասարակական

Վարչապետը կոչ արեց ձևավորել միջավայր, որտեղ ամոթ կլինի հակամահաճարակային կանոնները չպահպանելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ամոթ կլինի կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնները չպահպանելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում:

«Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում: Ես ինքս պարտավորվում եմ անվերապահ ճշգրտությամբ պահպանել հաստատված բոլոր կանոնները: Պետք է ձևավորել այնպիսի միջավայր, որ այդ կանոնների չպահպանելը լինի ամոթ, հանրային իմաստով մեկուսացման վկայություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսը մեկ շաբաթվա, մեկ տարվա խնդիր չէ և պետք է հարմարվել նոր իրողություններին:

«Միասին կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամն ու ապահովել մեր հայրենիքի, ժողովրդի, երկրի կենսունակությունը»,- նշեց վարչապետը:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել դեպի Գազա մարդասիրական օգնության շարունակվող շրջափակման առնչությամբ

Կայացել է ԵԽ և ԵՄ համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստը

Էստոնիայի նախագահը հաստատել է երկրի բյուջեում պաշտպանական ծախսերի ավելացումը

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. Ռադիսլավ Սիկորսկի

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 17:00-ին

Ռաֆայել Գրոսսին ժամանել է Թեհրան

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործից

Ապրիլի 17-ի միջոցառումների անոնս

Ազդարարվել է տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառման՝ «ԴիջիԹեք 2025»-ի նախապատրաստական փուլի մեկնարկը