Հասարակական

Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա համալսարանական տարիների իմ լավագույն դասախոսներից մեկի` պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության արդյունքում: Պարոն Նիգիյանը մեր ժամանակների լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև շատ յուրահատուկ անձնավորություն»:

Պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանը կյանքից հեռացել է 70 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։ Նա երկար տարիներ աշխատում էր որպես ԵՊՀ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում