Հասարակական

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հավաքակայաններում ամեն օր ախտահանվում է 155-160 ավտոբուս

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հավաքակայաններում ամեն օր ախտահանվում է 155-160 ավտոբուս

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության հավաքակայաններում ամեն օր ընդհանուր առմամբ ախտահանվում է 155-160 ավտոբուս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Պարետի որոշմամբ՝ տրանսպորտը շահագործելու ընթացքում գործում են հատուկ կանոններ: Նպատակը՝ նվազագույնի հասցնել ուղևորների վարակվելու հավանականությունը:

Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով, իսկ արդեն օրվա ավարտին ախտահանումն իրականացնում է մասնագիտացված կառույցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում