Պաշտոնական

ՀՀ նախագահ Սարգսյանը հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի արքայազն Ռադուին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահ Սարգսյանը հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի արքայազն Ռադուին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի արքայազն Ռադուին՝ ծննդյան հոբելյանի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը։

Գրառման մեջ նշված է. «Ի սրտե շնորհավորելով Ռումինիայի արքայազն Ռադուին ծննդյան հոբելյանի կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը մաղթել է նրան քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ:

Նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա աշնանը կայացած մեր հանդիպումը: Այն հրաշալի առիթ էր քննարկելու մեր երկրների և ժողովուրդների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարները»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում