Հասարակական

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը փակ է լինելու հունիսի 6-ից հունիսի 20-ը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը փակ է լինելու հունիսի 6-ից հունիսի 20-ը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը փակ կլինի հունիսի 6-ից-20-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի որոշան տեքստից։

Որոշման մեջ նշվում է, որ սահմանվելու է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի։

«Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Ձորագյուղ համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով»,- նշված է որոշման մեջ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Ձորագյուղ համայնքի մուտք ու ելքի սահմանափակումների պատճառը այն է, որ քաղաքացիներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի հետևանքով Ձորագյուղում գրանցվել է կորոնավիրուսի 63 դեպք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում