Տնտեսություն

Ոստիկանությունը 4,2 մլրդ դրամի խնայողություն է կատարել 2019 թ. բյուջեից

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը 4,2 մլրդ դրամի խնայողություն է կատարել 2019 թ. բյուջեից

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը 2019 թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից 4,2 միլիարդ դրամի խնայողություն է կատարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ոստիկանության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 64,4 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 68,7 մլրդ դրամ: Փաստացի 64,5 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ծրագրի 94%-ը»,- ասաց նախարարը:

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում