Ucom-ի ինտերնետ խանութում 5% զեղչ է Xiaomi բոլոր սարքավորումների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչև հունիսի 10-ը Xiaomi բրենդի սմարթֆոնները և այլ սարքավորումները հնարավոր է 5% զեղչով ձեռք բերել Ucom-ի ինտերնետ խանութից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Յուքոմ» ընկերությունը։

«Նոր սմարթֆոն գնել պատրաստվող անձինք կարող են նախատեսված փոքր ու միջին բյուջեի սահմաններում ընտրել Xiaomi Redmi, Xiaomi Redmi Note, Xiaomi Mi Note շարքի սմարթֆոններից որևէ մեկը։ Ցանկացած Xiaomi սմարթֆոն ձեռք բերելիս Ucom շարժական կապի u Կանխավճարային և Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային ձայնային ծառայությունների նոր և առկա բաժանորդները կստանան հավելյալ ԳԲ-եր 2 տարի շարունակ առանց որևէ պարտավորության։ Մասնավորապես՝ u Կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 10 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչև 65 ԳԲ ինտերնետ ծավալ:

«Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կվայելեն 55 բազմաժանր հեռուստաալիքներ Ucom-ի շարժական TV-ով: Ավելին՝ Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս և uԿանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները մինչև հունիսի 30-ը ներառյալ կշարունակեն օգտվել Zoom, Skype, Viber, WhatsApp հավելվածներից՝ չվճարելով օգտագործված ինտերնետի համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ Ucom-ի ինտերնետ խանութում հնարավոր է 5% զեղչով ձեռք բերել նաև Xiaomi բրենդի LED լամպեր, խելացի տան պարագաներ, շարժման տվիչներով հագեցած լուսային սարքեր, միանիվ ինքնագնացներ, տան ջերմաստիճանն ու խոնավությունը չափող սարքեր, մարտկոցներ և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ