Քաղաքականություն

Հնդկաստանի վարչապետն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին ու նրա ընտանիքին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին ու նրա ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետն Նարենդրա Մոդին առողջություն և արագ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հնդկաստանի վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կորոնավիրուսի համավարակի այս դժվարին ժամանակահատվածում առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին: Հնդկաստանը Հայաստանի կողքին է COVID-19-ի դեմ պայքարում»,- գրել է Մոդին:

Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում