Արայիկ Հարությունյանն ընդունել է Սամվել Բաբայանին

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Հարությունյանը նշել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք՝ ընդգծելով, որ ԱԽ նորանշանակ քարտուղարը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ ԱՀ անվտանգության խորհրդի նոր կանոնադրության և նոր կառուցվածքի վերաբերյալ:

«Անվտանգության խորհուրդը պետք է դառնա պետական կառավարման այն օղակներից մեկը, որտեղ քննարկվելու են մեր բնակչությանը մտահոգող հիմնահարցերը: Համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև»,- նշել է Ա. Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Սամվել Բաբայանը նշել է, որ կանի հնարավորը հուշագրի բոլոր կետերի իրականացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու ինչպես անվտանգության և քաղպաշտպանության, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա:

Հայերեն English Русский

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին