Զինված ուժերում նախորդ տարի հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2019-ին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք. զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը նվազել են 47 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«2019-ին շարունակվել է Զինված ուժերում հանցագործությունների նվազման դինամիկան, հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով, բացահայտման ցուցանիշը կրկին կազմել է 97 տոկոս: Զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում 2019-ին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Համեմատության համար նշենք, որ 2018-ին Զինված ուժերում և Պաշտպանության բանակում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից զինվորական ծառայության անցնելու հետ կապված՝ 38: Փաստորեն կտրուկ, 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը»,-ասաց Դավթյանը:

2018-ի համեմատ 2019-ին գրեթե կիսով չափ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 36.4 տոկոսով՝ զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 11.2 տոկոսով՝ ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստանալու դեպքերը: Դատախազը շեշտեց՝ չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, 2020-ի հիմնական առաջնահերթություններից է բանակում անողոք պայքարը քրեական ենթամշակույթն բնորոշ դրսևորումների դեմ: Շուրջ 33 տոկոսով նվազել է սպաների շրջանում հանցավորության մակարդակը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել