Տնտեսավարողներն արագացված ամորտիզացիայի գործիքի հնարավորություն կստանան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց«Իմքայլը»խմբակցությանպատգամավորԲաբկենԹունյանիկողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը, կամ, այլ կերպ ասած, առաջարկվում է արագացված ամորտիզացիայի գործիք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասինօրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 112 «կողմ» ձայն:

Այսօր գործող օրենսդրությամբ, եթե տնտեսավարողը ներդրումներ է կատարում, ծախսեր անում սարքեր ձեռք բերելու կամ շենք-շինություններ կառուցելու կամ ձեռք բերելու համար, նա չի կարող այդ ծախսերը միանգամից ամորտիզացնել, այսինքն՝ ծախսագրել: Կան կոնկրետ ժամկետներ, օրինակ` սարքերի, սարքավորումների համար դա 5 տարի է: Այս մեխանիզմով առաջարկվում է բոլոր այն ներդրումների համար, որոնք կկատարվեն մինչև այս տարվա ավարտը, ամորտիզացիայի ժամկետը թողնել տնտեսավարողի հայեցողությանը: Այսպիսով, տնտեսավարողը կարող է մեկ տարվա ընթացքում որոշել, թե ծախսագրումներն ինչպես կատարի:

Կարգավորումը նախատեսված է 2020 թվականի հուլիսի1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների, ձեռք բերվող շենք-շինությունների համար:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը