Հասարակական

Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի հայուհի նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի հայուհի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Աննա Հակոբյանը շնորհավորել է տիկին Օհանյանին կարևոր և պատասխանատու պաշտոն զբաղեցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի ներկա իրավիճակը, դժվարություններն ու դրանք հաղթահարելու ուղիները։

Հաշվի առնելով, որ տիկին Օհանյանը Լիբանանում գործող հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների և պատանիների ‹‹Զվարթնոց›› կենտրոնի տնօրենն է, Աննա Հակոբյանը հետաքրքվել է կենտրոնի գործունեությամբ և աշակերտների բարեկեցությամբ։

Քննարկվել է մոտ ապագայում մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորության հարցը։

Նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին ցուցաբերած հետաքրքրության համար և խնդրել ջերմագին ողջույններ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում