Քաղաքականություն

Վարուժան Ոսկանյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

1 րոպեի ընթերցում

Վարուժան Ոսկանյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայի Խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից։

Շնորհավորելով նախագահ Հարությունյանին իր, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանի և պատգամավոր Լուչիան Էդուարդ Սիﬕոնի անունից՝ Վարուժան Ոսկանյանը, մասնավորապես, նշել է, որ առաջիկա տարիներին Արցախի, Հայաստանի և համայն հայության կարևորագույն նպատակներից պետք է լինեն Արցախի անվտանգության ամրապնդումը, տնտեսական զարգացումը, ժողովրդավարական արժեքների տարածումն, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում