Տնտեսություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կառավարության հետ երկխոսության արդյունքում

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կառավարության հետ երկխոսության արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տուրիզմի հայկական ֆեդերացիան զբոսաշրջության ոլորտը «փրկելու» համար պետությանը առաջարկում է ոչ թե մեկ անգամ միանվագ, այլ տեւական ժամանակահատված ամեն ամիս փաստացի աշխատող աշխատողների ամեն երրորդի աշխատավարձը սուբսիդավորել. «Ողջունելի է այն փաստը, որ կառավարության հետ կա երկխոսություն: Մեր առաջարկներից արդեն երկուսը, թեկուզ՝ մասամբ, ընդունվել են, ինչն էական առաջընթաց է, եւ այսօր մեր բոլոր ներկայացրած առաջարկությունների մասով քննարկում կա: Մեծ հույս ունենք, որ պետք է ընդունվեն»: Պետական մարմինների հետ քննարկվում են երեք խումբ միջոցառումներ: Առաջինը վերաբերում է ոլորտի պահպանման իրավիճակային խնդիրներին, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման մեխանիզմներին, երկրորդը զբոսաշրջության ոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումներն են, երրորդ խումբը համակարգային լուծումն է, որը մինչ կորոնավիրուսային ժամանակաշրջանը, ՄեխակԱպրեսյանի խոսքով, նույնպես խիստ հրատապ էր եւ շատ կարեւոր. «Մենք ունենք մեր մրցակցային միջավայրը փլուզումից փրկելու, կայուն տնտեսական զարգացման համար հիմքեր ապահովելու, բարենպաստ գործարար ներդրումային միջավայր ապահովելու խնդիր եւ դրան ուղղված միջոցառումներ»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում