Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հայաստանն առանձնակի կարևորում է Եթովպիայի հետ գործընկերային հարաբերությունների շարունակական ընդլայնումը և ամրապնդումը, որոնց լավագույն վկայությունը տարեսկզբին Ադիս Աբեբայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումն էր»,-մասնավորապես ասված է նախագահի ուղերձում:
Նախագահ Սարգսյանը Սահլե-Վորկ Զևդեին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։
Կարդացեք հոդվածը` Русский