Քաղաքականություն

Մնացականյանի համար զարմանալի չեն Ադրբեջանի հակահայ քարոզչության դրսևորումները

1 րոպեի ընթերցում

Մնացականյանի համար զարմանալի չեն Ադրբեջանի հակահայ քարոզչության դրսևորումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համար զարմանալի չեն Ադրբեջանի հակահայ քարոզչության տարբեր դրսևորումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի այն հարցին, թե ինչպես է ԱԳՆ-ն արձագանքում միջազգային մամուլում Ադրբեջանի կողմից ներկայացվող հակահայ հոդվածներին:

«Հոդվածները շատ են, շատ են լինելու, և սա իրականություն է: Որևէ զարմանալու բան չկա, դրանց հետ առնչվում ենք ամեն օր, բազմաթիվ ձևաչափերով: Այդ գործընթացը չի սկսվել հիմա, չի ավարտվելու վաղը, սա իրականությունն է, այն է, ինչ մենք ունենք այս տարիների ընթացքում»,- ասաց Մնացականյանը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում