Հանրային տրանսպորտի 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հասարակական տրանսպորտի աշխատանքը վերսկսելու որոշումից հետո ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի կանխարգելման շրջանակերում ոստիկանության կողմից ուղևորափոխադրում իրականացնող սուբյեկտների վերահսկման աշխատաքները։

Էդգար Պետրոսյանը հիշեցրեց, որ պարետի նոր որոշմամբ՝ ծառայությունը վերակազմակերպվել է և այն իրականացվում է հետևյալ ձևաչափով՝ հետիոտն երթուղիներով և ավտոմեքենաներով պարեկային ծառայության կողմից շրջայցի միջոցով։

«Ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից 34-ը տաքսիների նկատմամբ, 32 երթուղային տաքսիների նկատմամբ , 15-ը երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների նկատմամբ, իսկ մետրոպոլիտենի նկատմամբ չի կազմվել»,- ասաց Պետրոսյանը։

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը վերսկսսել է իր աշխատանքը հատուկ ռեժիմով: ՀՀ պարետի որոշմամբ՝ տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը: Մասնավորապես, տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։ Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը: Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:

Հայերեն

Տոնական մթնոլորտում նշվել է Անի համայնքի օրը

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ